Թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

Ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային լրացրած դիմումները մերժվել են։

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանում է. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը: 

Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը:

--00—ԼՄ