Վանեցյանին հրավիրել են ՔԿ՝ Շուշիի դիրքերը «լքելու» լուրերի հետ կապված հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

հասարակական

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն բացատրություն տալու Շուշիի դիրքերը «լքելու» լուրերի հետ կապված։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա տեղի ունեցածն ակնհայտորեն քաղաքական հետապնդում որակեց ու ասաց․ «Նյութ են նախապատրաստում, Վանեցյանին հրավիրել են բացատրություն տալու»։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ ինքն ու իր ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել են ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով։

--0--ԿԿ