ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ապրիլի 28-ին, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Դատարանը գտել է, որ հանցանքի կատարման վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած։ Կալանավորման հիմք նշվել քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- նշեց Գալստյանը։
Հայկ Հեքիմյանին մեղադրանք է առաջդրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Նա մասնակցել էր ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիային։
Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։
--00—ՄՀ