Փաշինյանը վախենում է իր թիմում սադրանքներից, ազդակներ կան. Արամ Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

«Զավեշտալի է դիտել Նիկոլ Փաշինյանի 3 տարի առաջվա և այսօր իր թիմի անդամների հիմնավորումները, թե ինչու Փաշինյանը կարող է դե յուրե մնալ որպես վարչապետի պաշտոնակատար, ավելացնելու ոչինչ չունեմ, իրենք իրենց քայլերով ամեն ինչ ասում են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: 

«Վերը նշվածը խոսում է նաև Նիկոլ Փաշինյանի մտավախությունների՝ սեփական թիմի, ներիշխանական խարդավանքների մասին, որովհետև, եթե նա վստահեր օրինակ Ավինյանին, չէր լինի վարչապետի ժ/պ և կզբաղվեր նախընտրական գործընթացներով, իսկ հիմա, կարծում եմ, ունի որոշակի ազդակներ և վախենում է կորցնել իր ազդեցությունը», - ասել է նա։ 

Ներքաղաքական դաշտում, ըստ բանախոսի կա երկու ընդգծված առաջատար բևեռ՝ մի կողմում Նիկոլ Փաշինյանն է իր թիմակիցներով, մյուսում՝ Ռոբերտ Քոչարյանն իր համակիրներով, և առաջիկա ընտրությունների մրցակցային առանցքում հենց այս երկու գործիչներն են լինելու որպես վարչապետի հավակնորդներ:

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքական մյուս ուժերի ներուժին, և հնարավորություններին, ինչպես նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ