AstraZeneca-ն վտանգավոր չէ՞ երիտասարդների համար․ չափահասները կարող են պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով արդեն կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ կամավորության սկզբունքով:  

Այս պահին Հայաստանում գործում են AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերը։ Առողջապահության նախարարությունը AstraZeneca-ի կիրառման տարիքային շեմն իջեցրել է և սահմանել, որ քաղաքացիները պատվաստման համար կարող են դիմել պոլիկլինիկա։  Sputnik V-ն շարունակում է հասանելի մնալ միայն ռիսկային խմբերի անձանց համար։

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ AstraZeneca-ի դեպքում փոփոխություններն իրականացվել  են՝ հաշվի առնելով քաղաքացիների՝ պատվաստվելու ցանկությունը։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է՝  թեև AstraZeneca-ով պատրաստվելիս երիտասարդների մոտ թրոմբների առաջացման ռիսկն ավելի մեծ է, բայց առհասարակ պատվաստանյութից նման խնդիր առաջանալու հավանականությունը բավականին ցածր է՝ չնայած առաջացած աղմուկին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս