Թող ռուսները հեռանան Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

․

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում է turan.az-ը:

«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», - այս մասին հայտարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»,-ասել է մեկ այլ մասնակից: 

Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է բոլոր պաստառները և նրանց հետ է տարել շենքից:

--00--ԱՀ