ԼՂ հակամարտության բանակցությունների շարունակումը կարևոր է․ ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղարության հաղոդմամբ՝ այսօր ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:

Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:

  --00—ՄՀ