Ասկերանից տեղահանվածների համար կառուցվող նոր բնակավայրում 10 առանձնատան հիմք է դրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

հասարակական

Տեղահանվածների համար Արցախում կառուցվող բնակավայրում առաջին տների բետոնային հիմքերն ու պատերն են դրվել: Այդ մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից:

Ասկերանի Սղնախ, Ջրաղացներ, Մոշխմհատ և Մադաթաշեն գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում արդեն դրվել են 10 առանձնատան բետոնային հիմք: Ընդհանուր առմամբ, կառուցվում է 170 առանձնատուն։

Ըստ նախագծի՝ Ասկերանի թվով 4 գյուղից տեղահանված բնակչության համար կառուցվող նոր բնակավայրը կունենա նաև համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու՝ համայնքապետարանը, բուժկետը և 200 հոգու  համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ:

Նախատեսվում են ամբողջությամբ շահագործման հանձնվել մինչև  2022թ. տարեվերջ:

--0--ԿԿ