ԱՄՆ-ի ճանաչումից հետո Թուրքիան նոր թափով լծվել է Հայոց ցեղասպանության ժխտման գործին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

նկար

Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո դարձյալ աշխուժացամն նշաններ է ցույց տալիս՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքների առումով, գրում է ermenihaber.am-ը։

Տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտնել է, որ տեսաշար են պատրաստել հայ-թուրքական հարաբերերությունների վերաբերյալ, որոնք հնարավոր է դիտել իրենց YouTube-ի և Twitter-ի էջերում։

Ըստ թուրք պատմաբանի՝ տեսաշարում մանրամասն ներկայացվելու են հայ-թուրքական առնչությունները հետևյալ խորագրերով՝ «Առաջին շփումները», «Ազգայնականության դարաշրջանում հայ հասարակությունը», «Անատոլիայում առաջին հայակական ապստամբությունները», «Անատոլիայում միսիոներական առաքելությունները և հայկական իրադարձությունները», «Ինպե՞ս ստեղծվեց ցեղասպանության մասին պնդումը», «Տեղահանություն տանող ճանապարհը», «1915 թ․ ապրիլի 24-ին ի՞նչ է եղել», «Հայկական սփյուռքն ի՞նչ է ուզում»։

Ցեղասպանության ժխտման քարոզչության էֆեկտն էլ ավելի մեծացնելու համար ուրացման ջատագով գիտնականների կողմից պատրաստված 15 րոպեանոց տեսանյութերը կլինեն անգլերեն ենթագրերով։

--00—ԼՄ