Արայիկ Հարությունյանը, առևտրականի հոգեբանությամբ, որևէ բևեռում փորձում է հանգրվանել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, երբ պատերազմի ժամանակ օրական 200 զոհ էինք ունենում, իրենք՝ խորհրդարանականները, պնդել են, որ օր առաջ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

24News-ին նա պատմել է, որ հոկտեմբերի կեսերից Արցախի իշխանություններին հորդորել են՝ Մովկվա՛ մեկնեք, կանգնեցրե՛ք պատերազմը։ 

«Տարօրինակ սցենարով պատերազմ էր, ասես պայմանավորված հանձնում էին։ Իսկ եթե երկրի ղեկավարին հարիր պահեին, մի քանի հազար զոհ չէինք ունենա»,-ընդգծել է Հակոբյանն՝ ավելացնելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այժմ առևտրականի հոգեբանությամբ փորձում է հանգրվանել որևէ բևեռում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ