Մանկական երկաթուղու թունելում ծուխ է առաջացել. փրկարարները պարզում են պատճառը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Այդ մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը, գրում է «Արմենպրեսը»։

«Այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա»,- ասել է Բաղդասարյանը և հավելել, որ ծխահեռացումից հետո հնարավոր կլինի պարզել ծխի պատճառը:

նկար

--00—ԼՄ