Երևանի կենդանաբանական այգին բացում է իր դռները

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին վաղը այցելուների առաջ բացում է իր դռները: Այգու լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մայիսի 1-ին տեղի կունենա տարեշրջանի բացումը:

«Վաղը՝ մայիսի 1-ին, կենդանաբանական այգին սպասում է ձեզ՝ միասին կիսելու տոնական տրամադրությունը։

 Ստորև ներկայացնում ենք ժամային գրաֆիկը.
12:00-13:00- համերգային ծրագիր
13:00- 13:10- օղակներով շոու
13:10-13:30- երգ ու պար
13:30-13:40- կրակներով շոու
13:50-14:00- Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի սաների ելույթներ
14:00-14:20- աճպարարական համարներ
14:20-15:15- երգեր՝ Զարուհի Բաբայանի կատարմամբ, պարային համարներ
15:30-15:50- աճպարարական համար
15:50- 17:00- վիկտորինա և անակնկալներ

Միջոցառման ամբողջ ընթացքում այգում կգործի ակվագրիմ: Իսկ ձեզ կդիմավորեն ձեր սիրելի մուլտֆիլմների հերոսները»։

--00--ԱԹ