2-րդ զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

զորավարժություն

Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ռազմական տեխնիկայի կիրառմամբ, ներդաշնակ գործողություններով, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը:

Ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։

զորավարժություն

--00--ԱԹ