Զարթնե՛ք, մեզ սպանդանոց են տանում երաժշտությամբ․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

«Ցանկացած խնդիր լուծելու համար դու պետք է ախտորոշես, այսինքն՝ հասկանաս և իրավիճակը գնահատես, նպատակ դնես, միջոցներ ընտրես ու սկսես գնալ այդ նպատակի հետևից։ Մեզ համար այսօր ախտորոշումը պարզ է․ մենք՝ որպես հասարակություն, շեղվել ենք բարոյական արժեքներից։ Մենք պետք է այժմ ցանկացած հայ մարդու մեջ արթնացնենք վտանգի զգացումը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը:

«Եվրոպական երկրներում կենդանիներին սպանդանոց տանում են հատուկ մեքենաներով, որտեղ երաժշտություն կա, որպեսզի կենդանին չհասկանա՝ ուր է գնում, քանի որ վախը մսի համը փոխում է։ Հիմա ինձ մոտ տպավորություն է՝ մեզ ճիշտ այդպես՝ երաժշտության ուղեկցությամբ, տանում են սպանդանոց։ Դա ցավալի է, բայց մենք պետք է արթնանանք։ Սա է խնդիրը, որ անվանակոչել ենք «Զարթոնք», ազգային, քրիստոնեական բառերն էլ օգտագործելով՝ մենք ցույց ենք տվել, թե մեր պայքարի մեթոդաբանությունը ինչպիսին պետք է լինի, այսինքն՝ մենք արժեքների պատերազմ ենք մղում»,- ասել է Զոհրաբյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ