Կենդանաբանական այգում այսօր կայանալիք միջոցառումները ժամանակավորապես հետաձգվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է.

«Սիրելի կենդանասերներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են։ 

Միջոցառման օրվա մասին հավելյալ կտեղեկացնենք մեր էջերում»։

Հիշեցնենք, որ այսօր կենդանաբանական այգում տեղի էր ունենալու տարեշրջանի բացումը: 

--00--ԱԹ