Հայ զբոսավարներն ի՞նչ են պատմում այս ժանգոտած փոսի մասին. Լապշինը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

փոս

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Երևանից՝ Կասկադի հարակից անխնամ հատվածից՝ կից գրելով.

«Հետաքրքիր է՝ հայ զբոսավարներն ի՞նչ են պատմում զբոսաշրջիկներին, ովքեր հարցնում են՝ այս ինչ սարսափելի փոս է՝ ժանգոտած կցամասերով: Հավանաբար ասում են, թե Խորհրդային Միության տարիներին մտադիր էին Կասկադը հասցնել մինչև Հաղթանակի զբոսայգի, սակայն աշխատանքները «ժամանակավորապես» դադարեցվել են: Զբոսաշրջիկներն ըմբռնումով գլուխներն են թափահարում՝ այո, դժվար օրեր էին, իհարկե, Հայաստան մեր հաջորդ այցի ժամանակ աշխատանքներն ավարտված կլինեն: Սակայն ոչինչ չի փոխվում ոչ մեկ, ոչ հինգ, ոչ էլ երեսուն տարի անց: Երևանի անմիջապես կենտրոնում հսկա տգեղ փոսը հիշեցնում է ատամի փտած խոռոչի, սակայն երևում է՝ դա որևէ մեկին չի խանգարում:

Իսկ այդ անճոռնի մետաղական երերացող աստիճանը, որ Մոնումենտ է տանում:

Հասկանում եմ, որ ֆինանսական հնարավորություններ չկան՝ ավարտին հասցնելու խորհրդային այս նախագիծը: Հասկանում եմ, որ, հնարավոր է՝ հողի սեփականատերը գերության մեջ է պահում ամբողջ քաղաքը՝ հույս ունենալով «փոսն ավելի թանկ գնով վաճառել»: Բայց նաև վստահ եմ, որ պետությունն ունի այս հարցը լուծելու իրավական գործիքներ: Ի դեպ, խորհրդային այդ նախագիծը պետք էլ չէ ավարտել: Բավական է ընդամենը այդ փոսը հող լցնել ու ծառեր տնկել: Կլինի գեղեցիկ այգի՝ Երևանի կենտրոնի ու հորիզոնում՝ Արարատ լեռան հրաշալի համայնապատկերով»:

--00--ԱԹ