«Միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»․ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հասարակական

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն ANCA-ին (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) և բոլոր հայկական կառույցներին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը պայքարել է ճանաչման օրվա համար։ Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել բարձրացնել իրազեկությունը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Քիմ Քարդաշյանին նամակ էր հղել, որում նշել էր. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»:

--0--ԿԿ