Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են կրակի լիակատար դադարեցման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

Ղրղզստան

Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների (GKNB) ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայումումին Յաթիմովը համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների սահմանին լիակատար հրադադարի մասին։  Այս մասին  ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը:

«Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ»,- ասել է նա։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանի բնակիչների միջև հակամարտությունն ապրիլի 29-ին վերածվել էր երկու երկրների միջև ռազմական դիմակայության: Ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև բախումները շարունակվել էին մի քանի ժամ, ինչի հետևանքով երկու կողմից զոհվել էր մոտ 40 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել էին:

--00—ՄՀ