Ֆրանսիայում «Դեղին բաճկոնները» վերսկսել են ցույցերը. 17 մարդ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

1

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները մայիսմեկյան բողոքի ակցիայի են արել, որն սկսվել է ավանդական երթով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակցիայի ժամանակ «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները բարձրաձայն վանկարկել են՝ «Մենք դեռ այստեղ ենք»:

Երթի սկզբում ցուցարարները շշեր նետել իրավապահների ուղղությամբ: Ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդ է բերման ենթարկել:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ֆրանսիայում գրեթե 300 բողոքի ակցիա է նախատեսվում, ցույցերին մասնակցելու է մոտ 100 հազար մարդ:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 17-ից «Դեղին բաճկոնավերները» Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին սկսել: Սկզբում ցույցերն անցկացվում էին վառելիքի գնաճի դեմ պայքարելու նպատակով, հետո պահանջներն ավելացել են: Բողոքի ակցիաները ժամանակ առ ժամանակ ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով:

--00—ԼՄ