​​​​​​​Փաշաևները և Ալիևները օկուպացված տարածքները ցանկանում են բիզնեսի համար օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

Կարեն Հովհաննիսյան

Հայաստանը գերիների վերադարձի հետ կպված միջազգաին ճնշումները մեծացնում է, և Ադրբեջանն էլ փորձում է հակընդդեմ «հայցով»  Հայաստանի վրա ճնշումները մեծացնել՝ խոսելով ականապատ տարածքների քարտեզների մասին: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանն առ այն, որ պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները:

Փորձագետի խոսքով՝ ականապատ տարածքներ այնքան էլ չկան, պարզապես այս հայտարարությունը մեծ հաշվով ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին, որպեսզի հասկանան՝ տարածքներն ակնապատված են ու բնակության համար պիտանի չեն:

«Ալիևը հայտարարել էր, որ իրենց առնվազն 13 տարի է հարկավոր, որպեսզի այդ տարածքները, որոնք օկուպացվել են Ադրբեջանի կողմից, բնակեցվեն: Ադրբեջանը չի թույլատրում բանկիչները գան այդ հողեր,  և մեղքը փորձում է բարդել Հայաստանի վրա»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ամիսներ առաջ ադրբեջանցի գործարարներից մեկը Շուշիում տարածքներ  գնելու և բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն էր հայտել, ինչը Ալիևի վարչակազմի մոտ դժգոհություն էր առաջացրել:

«Այս տարածնքերի վրա Ալիևյան և Փաշաևների կլանները շատ մեծ աչք ունեն: Օրինակ Զանգելանում կամ Քարվաճառում ցանկանում են հանքաարդյունաբերությունը զարգացնել ու այդ տարածքներում իրենց սեփական հանքաարդյունաբերությունն ունենալ: Ինչպես գիտեք, Ֆիզուլիում արդեն փորձում են օդանավակայան կառուցել, ու դրանով հանքանյութերի արտահանում անել»,-նշեց փորձագետը:
Ամփելով խոսքը Հովհաննիսյանն ընդգծեց՝ ադրբեջանական կողմն օկուպացված տարածքները ցանկանում է օգտագործել գյուղատնտեսության ու բիզնեես նպատակով:

--00—ՄՀ