Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին 3 մեքենա է բախվել․

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

վթար

Այսօր՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Երասխ–Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Արա Անդյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գևորգ Մելոյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:  

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: 

 

--00—ՄՀ