«Արդարացումները թողնում ենք իր խղճին»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Դիլբարյանի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նարինե Դիլբարյանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին:

--00—ԼՄ