«Վե՞րջ»․ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, պատվաստվել է։

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,-գրել է Նիկոլ Փաշինյանը և հավելել  #պատվաստվիրուպաշտպանվիր հեշթեգը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս