Խաղաղապահներն Արցախում վնասազերծել են 25 603 պայթունավտանգ առարկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

Արցախ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Խաղաղապահները մեկ օրում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 5 շինություն:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632,3 կմ ճանապարհ, 1 733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթունավտանգ առարկա։

--00—ՄՀ