Մարդիկ փոփոխություն չեն ուզում, չեն հավատում, որ ընտրություն կլինի, մեծ սպասելիքներ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսը՝ «Ապագա կա», նշանակում է, որ քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ խոսելու են ապագա ծրագրերից․ մարդկանց ասելու են, թե ինչ են անելու պայծառ ապագա ստեղծելու համար։

«Հակառակ բևեռից ամեն ինչ չափազանցնում են, որ ժողովուրդը վաղվա օրվա հանդեպ հույսը կորցնի, բայց մենք քարոզարշվին կասենք՝ ինչու ապագա կա Հայաստանում»,-24News-ի հետ զրույցում նշեց նա։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Սարուխանյանը պնդեց՝ ժողովուրդն արտահերթ ընտրության գնալու պահանջ չէր դնում: «Մարդիկ չեն հավատում, որ ընտրություն կլինի, մեծ սպասելիքներ չունեն, այսինքն՝ փոփոխություն չեն ուզում, ու վստահ եմ, որ նախկին երկու նախագահների դաշինքներն Աժ-ում հայտնվելու շանս չունեն»,-ընդգծեց իմքայլականը։

Մանրամասները՝ տեսանյութում։