Միայն Ծառուկյանը կարող է երկիրն այս վիճակից հանել․ նա ժողովրդի կողմից սիրված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Իշխանության ճակատագիրը որոշվելու է ոչ թե ընտրության օրը, այլ դրանից շատ կարճ ժամանակ առաջ։ Մինչև հունիսի 20-ը մթնոլորտ է փոխվելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ 

ԲՀԿ պատգամավորը վստահեցրել է, որ իշխանափոխություն է լինելու, և միակ մարդը, ով կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել, Ծառուկյանն է։

Մելքումյանը կարծում է, որ Ծառուկյանը ժողովրդի կողմից սիրված է, իսկ իրենց կուսակցությունը պատրաստ է ստանձնել երկրի ղեկը։

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն ստեղծված առիթի դեպքում կոալիցիոն կառավարություն կձևավորի որևէ քաղաքական ուժի հետ, Մելքումյանը պատասխանել է, որ առայժմ վաղ է այդ մասին խոսելը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ