Փաշինյանն ունի ներքին «դաբռո», նա կարող է հաղթել ընտրողների ցածր մասնակցության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ամենամեծ աջակիցներն ընտրությունների նկատմամբ անտարբեր քաղաքացիներն են։ Իշխանության հիմնական հույսն այն է, որ չքվեարկողների շնորհիվ կլինի մասնակցության առավելագույնը 40 տոկոս։ Իշխանությունը, ինչպես և իր նախորդներն են արել, կկիրառի վարչական ռեսուրս, արդյունքում կարող է ունենալ ընտրողների 50 տոկոս ձայն։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  

Նրա խոսքով, հետպատերազմական շրջանում ընտրություններն անխուսափելի էին։ Փաշինյանը, սակայն, համաձայնեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ տիրապետում է իրավիճակին և վստահ է, որ իշխանությունն այլ մարդու չի հանձնելու։

Քաղաքագետը նաև կանխատեսումներ է արել, թե ընդդիմադիրներից ովքեր կհայտնվեն նոր խորհրդարանում:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս