ԱԺ պատգամավորը Մամուլի ազատության օրվա առթիվ հյուրընկալել է ապագա լրագրողներին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

․

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հյուրընկալել է տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետում սովորող ուսանողներին: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Ուսանողները օգտվել են հնարավորությունից ու կիրառել իրենց մասնագիտական հմտությունները՝ հարցեր ուղղելով պատգամավորին: Լրագրողներին մտահոգել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը: Թեեւ ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ կան, սակայն, ըստ նրանց, կա փոփոխությունների անհրաժեշտություն: Մասնավորապես, ապագա լրագրողները կարծում են, որ խոսքի ազատությունը Հայաստանում հասել է սանձարձակության մակարդակի, եւ որոշ դեպքերում պետք է այն սահմանափակել: 

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993 թվականի մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այս տարեթիվն ընտրվել է նշանավորելու նույն օրը Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը: Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:

--00--ԱՀ