Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք, ավելին՝ սառնասրտորեն չնկատելու տանք որոշ բաներ։

Շուշին ամենալավն է երեևում, ավելի լավ է երևում Ղազանչեցոցը, Բաքվում դա լավ գիտեն։ Հենց դրա համար էլ իրենք մեզ Շուշիով ցավացնում են, մենք պետք է ուժեղ լինենք և դիմանանք։

Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որը նկարված է թշնամու կողմից Շուշիի մերձակայքից։ Մեր ավտոմքենաների տեղաշարժն է, բայց վերանգրված է ․ Армяне покидают Ханкенди։ Ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է։ Սյունիքի մարզում հին տեսանյութերը կրկին ակտիվացնում են, նոր հոգեբանական գրոհ են կազմակերպում սահմանային բնակչության համար։ Մենք պետք է լինենք սառնասիրտ, մեր սահմանային բնակչությունն այսօր բանակի նման կարևոր է, աչքի լույսի պես պետք է նայենք․․․»։

--00—ՄՀ