Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են «Sputnik V-ով»․ «Մեդիապորտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատվաստվել են ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: Այդ մասին գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարության սեփական աղբյուրին։

««Sputnik V»-ով են պատվաստվել նաև Արսեն Թորոսյանը,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին հերթին ներմուծեց խնդրահայրույց  «AstraZeneca»-ն,  որի պիտանելիության ժամկետը մայիսի վերջին ավարտվում է և թեև ՀՀ իշխանությունները ազգաբնակչության շրջանում «AstraZeneca»-ով  պատվաստվելու ակտիվ  քարզչություն են իրականացնում՝ իրենք նախընտրում են պատվաստվել  «Sputnik V-ով»։

Երեկ էլ ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահությունը ծաղրեցին չինական պատվաստանյութը, որը Հայաստան էր ուղարկվել մայիսի մեկին՝ 100 հազար դեղաչափով և բացարձակ անվճար»,-գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ-ում, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը, վերջինս պատասխանել է, որ անուն չի նշի, ապա հիշեցրել է, որ փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսը կպատվաստվի «Sputnik V-ով», և հույս է հայտնել, որ ԱԺ խոսնակը կամ փոխխոսնակներից մեկն էլ կպատվաստվեն չինական պատվաստանյութով։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս