Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պահանջում են ազատ արձակել մոտ 250 հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներին, որպեսզի վերջիններս հարկադրեն Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին` հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող հայ ռազմագերիներին:

Պատգամավորները նշել են, որ խոսքը մասնավորապես այն 72 անձանց մասին է, ում գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև՝ այն 112 անձանց մասին, ում մասին Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն և այն 61 անձանց մասին, ում գերեվարման փաստը թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր»,-գրել է Եղոյանը և հրապարակել Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներին ուղղված նամակը։

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ