Դոլարը, ռուբլին շարունակում են թանկանալ, եվրոյի փոխարժեքն էժանացել է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը մայիսի 4-ին կազմել է 520.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 625.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.15 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 722.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.70 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  433.32 դրամ, ոսկի՝  29,602.27 դրամ, պլատին՝ 20,397.46 դրամ:

--00—ԼՄ