Բաղդասարովի որդին կասկածում է, որ հայրը կորոնավիրուսից է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

նկար

ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, մահից 1 շաբաթ առաջ նա հոսպիտալացվել է բրոնխիտի ախտանշաններով, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով նրա որդուն՝ Արթուրին:

«Հիվանդ չէր, որևէ առողջական խնդիր չուներ: Չի եղել, որ երկար ժամանակ հիվանդ լինի։ Վերջերս մենք հյուրախաղերի էինք Կիսլովոդսկում, նա եկավ, և մենք կրկեսի առջև մի աստղ բացեցինք»,-ասել է Արթուրը ու հավելել, որ ոչինչ չգիտի կորոնավիրուսի մասին, որը, ենթադրաբար, հայտնաբերվել է հոր մոտ:

Միխայիլ Բաղդասարովը մահացել է 76 տարեկանում կորոնավիրուսից: Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում, 1973 թվականից ելույթներ էր ունենում կրկեսում, իսկ նրա երեխաները՝ Արթուրը և Կարինան, վագրեր վարժեցնողներ են:  

--00—ԼՄ