Տրանսպորտային լուսացույցների տեղափոխություն Բարեկամության հրապարակում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

ՃՈ

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Կասյան փողոց-Հր. Քոչարի փողոց խաչմերուկում (Բարեկամության հրապարակ)՝ Կիևյան և Հր. Քոչարի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:

--00--ԱԹ