Զորամասերում անցկացվել են ստուգումներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

ստուգումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը Վայոց ձորի կայազորի զորամասերում ստուգել է անցագրային ռեժիմի պահպանման, ներքին և պահակային ծառայությունների, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մարտական հերթապահության ստուգումները ներառել են անձնակազմի սոցիալ-կենցա­ղային պայմանները և հանդերձավորումը, զենք-զինամթերքի պահպանությունը, հատուկ պարտակա­նությունների իմացությունը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:

Զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը զորամասերում կազմել է համապատասխան արձանագրություններ, տվել անհրաժեշտ ցուցումներ։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս