Հաղորդվում է երեք գերիների՝ Հայաստան հնարավոր վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

գերի

Ադրբեջանում պահվող երեք հայ գերիներ վերադառնում են Հայաստան: Այս տեղեկությունը 24News-ին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Ըստ տեղեկությունների՝՝ Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ադրբեջանական կայքերից մեկում, որ ղեկավարվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից, հրապարակվել են նաև գերիների անունները՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան:

--00--ԱԹ