Մենք «50+» ենք հավաքելու, Փաշինյան-Քոչարյան ընտրություն չի լինելու․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ ընտրություններին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասնակցությունն իշխող թիմին բացարձակ չի կաշկանդում:

Հիշեցնենք՝ Վանեցյանը պաշտոն ստացել էր 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո:

24News-ի հետ զրույցում Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն ու Վանեցյանը ոչ թե դաշինքով, այլ մեկ ցուցակով ընտրության կգնան, քանի որ դաշինքի համար պահանջվող 7 տոկոսի շեմը չեն կարող հաղթահարել, միասնական ցուցակի դեպքում անցողիկ շեմն ավելի ցածր է՝ 5 տոկոս։ 

«Իմ քայլի» ներկայացուցիչը համոզված է, որ իրենք մրցակցությունից դուրս են, «50+» ձայն են հավաքելու։ Այնպես որ, տեսակետը, թե պայքարը լինելու է Փաշինյանի ու Քոչարյանի միջև, իր համար ընդունելի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։