Սև լիճը մեծ մասամբ Սյունիքում է, պիտի չօկուպացներ թշնամին․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

 

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում քարտեզ է հրապարակել և կից գրառում արել՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին ջիպիէսով իրականացված «ապօրինի «սահմանազատման» արդյունքում Սև լիճը պիտի չօկուպացվեր թշնամու կողմից»։ 

«ՍՅՈՒՆԻՔԻՑ ՀԱՆՁՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

• Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (https://www.youtube.com/watch?v=YTsQOWzRdtg) (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։

• Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։

• Մամուլի հարգարժան ներկայացուցիչներին կոչ եմ անում գրավոր հարցումներ հղելու կապիտուլյացիոն վարչակարգի պատկան մարմիններին, թե ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (աշխ․ կոորդ․՝ 39°35'51.6" հս․ 46°14'31.2" արլ․)»:

նկար
նկար

--00—ԼՄ