Արցախի թեմը խստորեն դատապարտել է Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների քանդումը:

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից՝ երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործնթացը կասեցնելու համար»,- ասվում է հայտարարությունում:

--00—ԼՄ