ԱՄՆ-ն ողջունում է երեք ձերբակալված հայի վերադարձը․ պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

Բլինկեն

ԱՄՆ-ն ողջունում է երեք ձերբակալված հայի ազատումն Ադրբեջանի կողմից։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ։

«ԱՄՆ-ն ողջունում է երեք ձերբակալված հայի ազատումն Ադրբեջանի կողմից։ Կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ձերբակալվածների և զոհերի մասունքների փոխանակման գործընթացը, հարգել պարտավորությունները,  ապահովել մարդասիրական վերաբերմունք կալանավորվածների հանդեպ», - գրել է նա։

 Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստան է վերադարձրել երեք հայ ռազմագերու։

  --00—ՄՀ