2022 թ. հունվարից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

պոլիէթիլեն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցում է տարածել 2022 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքի վերաբերյալ:

« «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝

առևտրի օբյեկտներում,

առևտրի իրականացման վայրերում,

շրջիկ առևտրի կետերում,

շրջածախ առևտրի կետերում,

ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։

Արգելքը չի վերաբերում՝

կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին

երկրորդային հումքից արտադրված տոպրակներին»,- հայտնում են նախարարությունից։

--00--ԱԹ