Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 5, 24News 

․

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Խորհրդարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, զրուցակիցներն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին:

«Ողջունելով հյուրին` Էդմոն Մարուքյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ արդյունավետ գործունեությամբ Ջոն Գալագերը կնպաստի խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել` հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Էդմոն Մարուքյանն այս հարցում կարևոր համարեց Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն»,- նշված է ԱԺ հաղորդագրությունում:

--00--ԱՀ