ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Գյումրիում բնակվող 45-ամյա մի տղամարդ մեքենայում թմրանյութ ունի։ Տեղեկությունների համաձայն՝ նա այդ պահին Արթիկ քաղաքում էր։ Տվյալներն օպերատիվորեն իրացվեցին։
Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ «Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
--00—ԼՄ