Մայիսի 8-ին կտրվի «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

ՀԿ

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան գրասենյակի դահլիճում (ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2) կտրվի «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են կազմակերպության պատասխանատուները։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունն ուղղված է միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով նպաստելու Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանը, պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև՝ տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ աջակցելու բնակիչներին ստեղծված իրավիճակի հաղթահարման ընթացքում:

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կազմակերպության խորհրդի անդամները, համահիմնադիրները, գործընկերները , և կներկայացվեն ՀԿ հիմնադրման անհրաժեշտությանը, պատմամշակութային ժառանգության պահպանության առաջնահերթությանը, հայրենաճաչողության ամրապնդմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

 --00—ՄՀ