Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

Մայիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 14։20-ի սահմանում Գայի պողոտայում Երևանի բնակիչը՝ 27-ամյա Հայկ Թորոսյանը, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

--00—ԼՄ