Առողջապահության նախարարն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News 

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում: Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:

Այնուհետև նախարարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր:

--00--ԱՀ