Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

թունել

Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

  --00—ՄՀ