Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ես պատվաստվել եմ կորոնավիրուսի դեմ՝ «SPUTNIK-V» տեսակի պատվաստանյութով։

Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ ուժեղ իմունային համակարգը կարևոր է»,- գրել է նա։

--00--ԱԹ