30-ամյա կին վարորդը Ազատության պողոտայում «BMW»-ով տապալել է ծառն ու հայտնվել կանաչ գոտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

նկար

Երևանում մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 14։25-ի սահմանում Երևանի բնակիչ, 30-ամյա Համասփյուռ Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում, տապալել ծառը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

նկար

--00--ԼՄ