Ուզում եմ՝ իմ նկարը տեսնեք վայեննի ֆորմայով՝ պատերազմի տարիներին. վետերանը՝ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ողջ հայ ժողովրդին:

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս